Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 12 րոպե առաջ - 18:40 20-11-2026

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների համաշխարհային օրվա առթիվ.

«Աշխարհի բազմաթիվ երկրներում այս օրը նշում են՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ շեշտադրելու երեխաների բարօրության և կենսակերպի պատշաճ ապահովման կարևորությունը։ Այս օրը նաև մատնանշում է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը երեխաների նկատմամբ՝ ընտանիքից մինչև դպրոց։ Երեխաների բարօրության նպատակին է ուղղված նաև ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ առանցքում ունենալով երեխայի կրթության իրավունքի իրացումը, մշակութային դաստիարակության հասանելիությունը և առողջ ապրելակերպի հնարավորությունների ապահովումը։

Մեր երեխաները՝ որպես նախադպրոցական կրթության և հանրակրթության շահառուներ, պետության ուշադրության կենտրոնում են, և ակտիվ բարեփոխումների այս փուլը հենց նրանց մասին է։ Սկսած միջավայրի բարվոք պայմաններից մինչև մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացում ու պատրաստվածություն՝ բոլոր գործընթացներն ուղղված են երեխաների բարօրության ապահովմանը։

Կառավարության մեծածավալ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցի, մանկապարտեզի շինարարական աշխատանքի մեկնարկ, կառուցում, միջավայրի ձևավորում, կահավորում առանձնակի հոգածությամբ են իրականացվում: Մեր նպատակն է երեխաների կրթական միջավայրը դարձնել առավելագույնս բարենպաստ և հնարավորություններով ապահովված, որպեսզի ուսումնառության ընթացքում նրանց միակ մտահոգությունը լինի նոր գիտելիքի ու կարողության ձեռքբերումը:

Առանձնակի կարևորել ենք մշակութային կրթությունը՝ մշակութային հաստատությունների հասանելիությամբ, մշակույթի ապակենտրոնացմամբ, ինտեգրված նախագծային աշխատանքների ձևաչափի ներդրմամբ։ Դպրոցական բաժանորդային ծրագիրը մեր երեխաների ամենասպասված իրադարձություններից է՝ բացահայտելու մշակութային հաստատությունների բովանդակությունը: Եվ, ի վերջո, այս նպատակին է ծառայում յուրաքանչյուր ուսումնական տարին որևէ մշակութային թեմայով անցկացնելու գաղափարը։

Այս տարի հատկապես կարևորել ենք մեր երեխաների ընթերցանության խթանումը՝ ուսումնական տարին հայտարարելով Ընթերցանության տարի։ Այս համատեքստում բազմաթիվ մշակութային միջոցառումներ արդեն իսկ կայացել են մեր երեխաների մասնակցությամբ։ Շատերը դեռ առջևում են։

Մենք կարևորում ենք նաև մարմնակրթությունը, որը հաջողության նոր ճանապարհ է երեխաների համար։ Այս նպատակը կյանքի է կոչվում՝ սկսած դպրոցական ճաշարաններում առողջ սննդից մինչև պետական մակարդակով անցկացվող դպրոցական տարբեր մրցաշարեր։ Ուրախալի է արձանագրել, որ տարեցտարի երեխաների հետաքրքրությունն ավելի ու ավելի է աճում սպորտի նկատմամբ։ Պետությունը շարունակելու է ընդլայնել մարզաձևերի ցանկը՝ այն համապատասխանեցնելով ավելի շատ երեխաների նախասիրություններին։

Ակնհայտ է՝ որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակը, այնքան մեծ է նրա մտահորիզոնը, և այնքան մեծ են նրա երազանքները։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա գտնելու սեփական տաղանդների ինքնաբացահայտման բանալին, իսկ պետությունը ջանք չի խնայի՝ ստեղծելու այդ հնարավությունները»։

Ամենից շատ դիտված

22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
19:44 Լիցենզիա են պահանջում, բայց աշխատելու տեղ չեն տալիս. վարորդների դժգոհությունը
20:36 Մյասնիկյան պողոտայում «Tesla»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու թիթեղյա պարսպին