Արտաքին 3 տարի առաջ - 13:46 28-11-2022

Էրդողանը կարևորել է ռուս-ուկրաինական պատերազմում դիվանագիտական ջանքերի գործադրումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրվանից ձգտում է վերջ տալ արյունահեղությանը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է `ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական ​​հանձնաժողովի նիստի ընթացքում։

Հաղորդվում է, որ Էրդողանը կարևորել է դիվանագիտական ջանքերի գործադրումը` պատերազմին վերջ տալու և հակասությունները լուծելու համար։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել պատերազմի առաջին օրերից Անկարայի կողմից գործադրվող ջանքերի վրա։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ երկու երկրների ղեկավարների հետ ունեցած սերտ բարեկամական հարաբերությունների շնորհիվ իրենց հաջողվել է Ուկրաինայի հարցով տարբեր հանդիպումներ կազմակերպել։

Նրա խոսքով` Մոսկվայի և Կիևի միջև հացահատիկային համաձայնագրի և գերիների փոխանակման կայացումը ապացուցեցին, որ տարաձայնությունները հնարավոր է կարգավորել դիվանագիտական ճանապարհով։

​​​Նա հավելել է, որ հացահատիկային համաձայնագրի շնորհիվ հնարավոր է դարձել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից արտահանել ավելի քան 11 միլիոն տոննա գյուղմթերք։ Վերջինս նաև հույս է հայտնել, որ նոյեմբերի 19-ից համաձայնագրի ժամկետի 120 օրով երկարաձգումը կօգնի աֆրիկյան երկրների բնակիչներին հաղթահարել սննդի ոլորտում առկա խնդիրները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան