Արտաքին 2 տարի առաջ - 18:17 17-02-2024

Չինաստանը հիշեցրել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի մասին

Պեկինը երբեք չի հրաժարվել օգնել՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը։

Հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Չինաստանը երբեք չի հրաժարվել խաղաղության հաստատումից և չի թուլացրել բանակցությունները խթանելու իր ջանքերը», - ասել է Վան Ին՝ հավելելով, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այդ խնդրի կապակցությամբ մտքերի փոխանակում է ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։

Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ և ուղարկել հատուկ ներկայացուցչին՝ որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև։

«Այս ամենի հետևում կա միայն մեկ նպատակ, որին հետամուտ է Չինաստանը՝ կոնսենսուսի հասնել հակամարտությունը դադարեցնելու համար և ճանապարհ հարթել խաղաղ բանակցությունների համար»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը։

Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը չի սանձազերծել ուկրաինական ճգնաժամը և դրա մասնակիցը չէ, սակայն ձեռքերը ծալած չի նստել՝ հեռվից հետևելով իրադարձություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան