Ներքին 3 տարի առաջ - 15:09 25-11-2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոց, որն անմխիթար վիճակում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին և ուսուցչական կազմին: Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել դպրոցում:

ԱԺ-ից հայտնում են, որ 612 աշակերտ ունեցող դպրոցի անբարեկարգ վիճակի մասին ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացել էր դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանից, ով այս տարվա մարտի 8-ին ընդառաջ կանանց տոներին նվիրված միջոցառմանը ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանին ներկայացրել էր դպրոցի խնդիրներն ու խնդրել այցելել իրենց:

199 դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ զրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը հնարավորության սահմաններում դպրոցի որոշ խնդիրներ լուծելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»