Ներքին 2 տարի առաջ - 12:23 13-11-2023

Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածը երկար ժամանակ է անմխիթար վիճակում է

Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածը երկար ժամանակ անմխիթար է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն է, որն անցնում է Շինուհայր և Հալիձոր գյուղերով ու երկար ժամանակ է անմխիթար վիճակում է:

Անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ավարտական փուլում է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը, սակայն դա չի նշանակում միջպետական ճանապարհի այս կարևոր հատվածը պետք է լինի նման խայտառակ վիճակում:

Ռելիեֆի առումով այն բարդ հատված է և երբ դրան գումարվում է ճանապարհի քանդված լինելը` իրավիճակն առավել ծանր է դառնում:

Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է, սակայն ունենք այն, ինչ ունենք»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»