Ներքին 3 տարի առաջ - 09:37 25-11-2022

Մենք մեր ողջ ջանքերը պետք է դնենք սեփական ռազմական ներուժը վերականգնելու և բազմապատկելու վրա․ Ավետիք Չալաբյան

Մեկ տարի առաջ այս օրը Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով, ես կոչ արեցի բոլոր քաղաքական ուժերին, անկախ իրենց հնարավոր և անհնարին տարաձայնություններից, կենտրոնանալ մեր բանակի մարտական կարողությունների վերականգման վրա, զգուշացնելով, որ այլապես մեզ նոր կորուստներ են սպառնում ակնհայտ դարձող աշխարհաքաղաքական ապակայունացման պայմաններում: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Մեկ տարի անց բոլոր այդ կանխատեսումները, ցավոք, իրականություն են դարձել՝ թշնամուն են հանձնվել Քարագլուխը, Բերձորն ու Աղավնոն, նա լկտիաբար մտել է Հայաստանի Հանրապետության տարածքը և սպառնում է մեր բազմաթիվ բնակավայրերի ու ճանապարհների, այսօր էլ սպառնում է փակել Լաչինի միջանցքը:

Այս թշնամին միայն մի լեզու է հասկանում՝ ուժի լեզուն, և նրան կարող է կանգնեցնել և ետ շպրտել միայն կազմակերպված, մարտունակ և անվեհեր հայկական ռազմական ուժը:

Այսօր էլ մեկ տարի առաջ ասած յուրաքանչյուր խոսքս արդիական է, և մենք մեր ողջ ջանքերը պետք է դնենք սեփական ռազմական ներուժը վերականգնելու և բազմապատկելու վրա: Ամեն օր, ամեն ժամ մենք պետք է աշխատենք՝ նորովի կրթելու մեր սպաներին և զարգացնելու նրանց գիտելիքները, մարզելու և իրական մարտական գործողությունների պատրաստելու մեր զինվորներին, գերարդիական սպառազինություն ձեռք բերելու և յուրացնելու, և սեփական ռազմարդյունաբերությունը առաջանցիկ կերպով զարգացնելու վրա:

Ուրախալի է, որ այս ուղղությամբ բանակում վերջին երկու ամիսներին որոշ տեղաշարժեր արդեն սկսվել են, սակայն արվածը դեռ կաթիլ է ծովի մեջ: Չի կարելի հոգնել, չի կարելի ծուլանալ, չի կարելի թուլանալ՝ ամեն նոր օր հնարավորություն է նոր բան կառուցելու, նոր բան փորձարկելու, նոր բան սովորելու՝ մինչև նորից մեր բանակը դառնա լավագույնը տարածաշրջանում, նորից դառնա հաղթական բանակ, իսկ մենք՝ հաղթող և հաղթանակի բերկրանքը և վաստակած խաղաղությունը վայելող ազգ»,- գրել է Չալաբյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով