Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:38 12-07-2024

Մեր երեխաները դաստիարակվելու են մեր Հայոց պատմությամբ, ապրելու են մեր Հայոց երկրում․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հայոց պատմության» ոդիսականը

Երեկ Հայաստանում կառավարող կապիտուլացիոն վարչախումբը իր հերթական կամայական և հակաժողովրդական որոշմամբ փորձեց չեղարկել "Հայոց պատմություն" դպրոցական առարկան։ Ակնհայտորեն, դա իրենց պատվիրատուի հերթական քմհաճույքն է, որն իրենք փորձում են իրականացնել՝ ի հեճուկս մեր ժողովրդի համառ դիմադրության։

Հիշեցնեմ, որ չնայած վարչախմբի հուսահատ ճիգերին, հայ հանրությունը միարժեք մերժել էլ այս նախագիծը՝ մոտ 12,000 քաղաքացի Դեմ են քվեարկել նախագծին Արդարադատության նախարարության պաշտոնական հարթակում, և նրա տակ 500-ին հասնող հիմնավոր Դեմ արձագանք թողել, որը պարտավորեցնող բնույթ ունի նախագծի հեղինակների համար։ Ավելին, բազմաթիվ պատմաբան գիտնականներ և մանկավարժներ ևս միարժեք Դեմ արտահայտվեցին այս նախաձեռնությանը։ Նախագծի հիմնական ջատագով Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը այն Կառավարության նիստում հաստատելու համար, փաստացի չթաքցնելով, որ թերևս Ալիևի հերթական պատվերն է կատարում։

Մեր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը առաջին օրվանից սկզբունքային դիրքորոշում է ստանձնել այս հարցում՝ հետևողականորեն պայքարելով ներկայացված նախագծի դեմ, և հիմա էլ շարունակելու է իր պայքարը, որպեսզի "Հայոց պատմությունը" վերադառնա մեր դպրոցները, և նրանով դաստիարակվեն մեր երեխաները։

Այժմ արդեն ակնհայտ է, որ դրա ճանապարհը անցնում է մեր երկիրը կապիտուլացիոն վարչախմբից ազատելու միջոցով, ուստի մենք ջանք չենք խնայելու՝ այդ նպատակին հասնելու համար։ Մեր երեխաները դաստիարակվելու են մեր Հայոց պատմությամբ, ապրելու են մեր Հայոց երկրում, մեր Հայկական արժեքներով, իսկ բոլորը, ովքեր փորձում են այդ ամբողջը մեզնից խլել, ուղարկվելու են պատմության աղբանոց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով