Ավելին 3 տարի առաջ - 17:30 24-11-2022

Ում հեղինակային զգեստն է կրել Աննա Հակոբյանը Թունիսում

Մեկ շաբաթ է՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Թունիսում էր։ Այնքան չքննարկվեց նրա և վարչապետի պաշտոնական հանդիպումները, ինչքան որ վարչապետի տիկնոջ զգեստը, որի մասին արդեն անդրադարձել էինք։

Այսօր էլ Աննա Հակոբյանը հրապարակում է արել կրկին Թունիսից, որտեղ կրում է սրբապատկերներով պիջակ։ Oragir.News-ը պարզել է, որ զգեստը կրկին հայտնի հայ դիզայներ Վահան Խաչատրյանի ձեռքի աշխատանքն է, ում աշխատանքներից Հակոբյանը պարբերաբար է օգտվում։

Վահան Խաչատրյանի այս պիջակի արժողությունն 800 հազար դրամից է սկսվում, առկա են տարբեր գույները, ձևերը։ Այն ամիսներ առաջ ցուցադրվել է Միլանի նորաձևության շաբաթներից մեկում՝ որտեղ Խաչատրյանը ներկայացրել է հայկական սիմվոլներն ու սրբապատկերներով տարբեր պիջակներ։

Հիշեցնենք, որ հայտնի դիզայներն իր զգեստերի գներն առհասարակ չի հրապարակում։











Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում