Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:30 24-11-2022

Բաքուն կրկին պնդում է, որ Արցախին ռազմական տեխնիկա է մատակարարվում

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին կրկին մեղադրել է Հայաստանին՝ Արցախի Հանրապետության տարածք, որտեղ ներկայումս տեղեկայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ռազմական տեխնիկա փոխադրելու համար։ Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շադլինսկին այս մասին ասել է Բաքվում ընթացող «Հայրենական պատերազմի փորձը» թեմայով համաժողովի ժամանակ։

Վերջինս մտահոգություն է հայտնել, որ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում նման գործողություներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ Հայաստանում «ռևանշիստական ​​ուժերը փորձում են խոչընդոտել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները»։

Ջեյհուն Շադլինսկին ընդգծել է, որ Հայաստանը սպառազինության և բանակաշինության համար այնպիսի միջոցներ է հատկացնում, որոնք գերազանցում են իր հնարավորությունները։ Ադրբեջանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանը ներկայումս փորձում է տարբեր երկրներից ժամանակակից զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերել և ամեն կերպ հետաձգել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Առանձնակի ուշադրություն է գրավում Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ռազմական տեխնիկա տեղափոխելու և այնտեղ տարբեր սադրանքներ իրականացնելու համար պայմաններ ստեղծելու հարցը»,- նշել է նա։

Շադլինսկին անդրադարձել է նաև Ադրբեջանի դեմ Իրանի կողմից հետախուզական-դիվերսիոն գործունեության թեմային։ Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Բաքուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։

Նկատենք, որ Ադրբեջանը տարբեր մակարդակներով բազմիցս մեղադրել է Հայաստանին՝ Արցախի Հանրապետության տարածք զենք-զինամթերք տեղափոխելու համար։ Պաշտոնական Բաքուն այդ քայլը որակում է որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում