Արտաքին 5 տարի առաջ - 12:59 28-08-2021

Թալիբների տնօրինման ներքո կարող է հայտնվել $85 մլրդ-ի ԱՄՆ ռազմական տեխնիկա

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին պահեստային և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Բենքսը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինների տնօրինման ներքո կարող է հայտնվել 85 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով քաղաքական գործչին:

Ինչպես հավելել է Բենքսը, թալիբներն այժմ ավելի շատ Black Hawk ուղղաթիռներ ունեն, քան աշխարհի երկրների 85%-ը: Ընդ որում, հաշվի չեն առնվում Աֆղանստանում մնացած 75 հազար մեքենան, ավելի քան 200 ինքնաթիռներն ու ուղղաթիռները, ինչպես նաև 600 հազար միավոր հրաձգային զենքերը:

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ եթե լքված տեխնիկան կամ զենքն օգտագործվի ամերիկացի զինվորականների, նրանց դաշնակիցների դեմ, ապա Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը պետք է պատասխան տա կատարվածի համար: Բենքսի խոսքով, «արյունը կլինի Ջո Բայդենի ձեռքերին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում