Մամուլ 3 տարի առաջ - 08:32 24-11-2022

Պարեկային ծառայության «բարեփոխումները» նոր նվաճումներ են արձանագրում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ոստիկանության համակարգում հպարտությամբ արձանագրում են բարեփոխումների «շռնդալից ընթացքն» ու մասնավորապես նոր ներդրվող պարեկային ծառայության նվաճումները, «Փաստ» թերթին հերթական ուշագրավ տեղեկություններն են հայտնի դառնում, որոնք, շատ մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:

Այդպիսի մի տեղեկության համաձայն, օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող արվեստագետին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ:

Սակայն սա Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի հետ կատարվածի հետ կապված ամբողջ պատմությունը չէ: Ըստ տեղեկությունների, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել է չափազանց «ջերմ» վերաբերմունքի և արդյունքում ստացել է բավականին լուրջ մարմնական վնասվածքներ: Այս ամենը բավական չէ, հիմա էլ Քննչական կոմիտեում գործ է «կարվում»՝ ձեռնափայտով տեղաշարժվող արվեստագետին մեղադրելով ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մեր տեղեկություններով, քաղաքացին արդեն վեցերորդ օրն է, ինչ ստացիոնար բուժում է ստանում բժշկական հաստատություններից մեկում, իսկ ոստիկանության համակարգի «բարեփոխումները» շարունակում են արձանագրել հերթական նոր նվաճումները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով