Ներքին 3 տարի առաջ - 13:53 23-11-2022

Հայաստանը մտադիր է ընդլայնել Ասիական զարգացման բանկի հետ հետագա համագործակցությունը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն պարոն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։

ԱՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ասիական զարգացման բանկի և Արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացված բազմաթիվ ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ նոր արբիտրաժային կենտրոնի կանոնադրության, արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի փորձաքննությանը, արբիտրաժային կենտրոնի էլեկտրոնային հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքների աջակցմանը, ռազմավարական փաստաթղթերի մշակման կարողությունների և ռազմավարական կանխատեսումների կարողությունների զարգացմանը, արբիտրաժի հետ կապված միջազգային փորձի ուսումնասիրմանը, արբիտրաժի վերաբերյալ միջազգային առաջիկա կոնֆերանսի կազմակերպմանը, ինչպես նաև՝ սնանկության համապարփակ օրենսդրության մշակման աշխատանքների աջակցմանը։

Քննարկվել են նաև առաջարկներ՝ հետագա համագործակցության շրջանակի ընդլայնման հետ կապված։
Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի աջակցությունը, առաջիկա բարեփոխումներին միջազգային գործընկերների ներգրավվածության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության նման բարձր արդյունավետությունը կշարունակվի նաև ապագայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»