Ներքին 2 տարի առաջ - 19:05 21-12-2023

Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։

Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել մի շարք ոլորտներում ընթացիկ ծրագրերին վերաբերող կարևոր հարցեր:

Վաչե Տերտերյանը և Դոն Լամբերտը խոսել են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, ջրամբարաշինության, սեյսմակայուն դպրոցաշինության, բռնի տեղահանվածների բնակարանաշինության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման թեմաների վերաբերյալ:

Խոսելով քաղաքային կայուն զարգացման ծրագրի մասին՝ Տերտերյանը հետաքրքրվել է ծրագրի արդյունքներից, առկա խնդիրներից: Առաջացած խնդիրների լուծման համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցությունը:

Սեյսմակայուն դպրոցաշինության մասով Տերտերյանը նշել է, որ գործընթացը բարձր տեմպերով առաջ է գնում և դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է: Քննարկվել է դպրոցների շինարարության ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Տերտերյանը խոսել է մի շարք ոլորտներում Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցությունից՝ մասնավորապես կարևորելով նաև ջրմաբարաշինության ոլորտը և այս համատեքսում տեխնիկական, ֆինանսական աջակցության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև 2024 թվական ունենալ մեկ հանդիպում ևս՝ օրակարգում եղած մյուս հարցերը քննարկելու և այս հանդիպամն արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ամփոփելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան