Ներքին 3 տարի առաջ - 09:40 23-11-2022

Տագնապի դեպքում խորհուրդ է տրվում չտագնապել․ ինչպես միշտ, մեղավորը ժողովուրդն է

«Տագնապի դեպքում մտնել շենքի նկուղը կամ մոտակա դպրոցի նկուղը». Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից այսպիսի հայտարարություններ են փակցվում բնակելի շենքերի մուտքերին։

Զավեշտալին այն է, որ ապաստարանի տեղակայման ոչ մի հասցե նշված չէ հայտարարություններում, և տեղեկատվական թերթիկները զուտ ձևական բնույթ են կրում։ Այս կերպ արդեն տևական ժամանակ է՝ փորձ է արվում «այլասերել» իրական փաստերը` իրազեկելով մի բան, որը գոյություն չունի։

Իհարկե, սա դիտվում է որպես պատասխանատվության զգացումից զուրկ համակարգի գործողություն, քանզի հայտնի է, որ խորհրդային կարգերի ժամանակ գործող հակաօդային պաշտպանության նկուղային կահավորված հարկաբաժիններն այսօր այլ նպատակների են ծառայում. մեծ մասը սեփականաշնորհված է, քաղաքի կենտրոնում դրանք աշխատող «օբյեկտներ» են, ծայրամասերում՝ կողպված անձնական պահեստարաններ, կամ եթե սեփականաշնորհված չեն, պիտանի չեն ոչ մի բանի, անբարեկարգ են ու լցված աղբով, ու թեև իշխանությունները վստահեցնում են, որ հետևողականորեն ապաստարաններ են վերանորոգում, ակնհայտ է, որ դա հերթական քարոզչական հնարն է, քանի որ եթե վերանորոգեին, ապա անպայման Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը կմասնակցեին դրանց բացմանը, մեկը դրսից մի թեթև ծանրության մի բան կգցեր, իսկ Երևանի քաղաքապետի տեղակալն անձամբ կստուգեր ապաստարանի ամրությունը։

Իսկ քանի որ նման տեսարաններ Հ1-ը մեզ չի մատուցում, կարելի է վստահ ասել, որ նման գործընթաց այլևս չկա։ Բայց հաշվի առնելով այն, թե հայտարարություններն ինչքան ջանասիրաբար են փակցվել հատկապես Երևանում, կարելի է վստահ ասել, որ հերթական իմիտացիայից բացի՝ այս գործընթացը նաև հատուկ քաղաքականություն է․ ինչպես միշտ մեղավորը ժողովուրդն է․ իշխանությունները զգուշացրին, բայց ժողովուրդը օդային տագնապի ժամանակ չթաքնվեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»