Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:47 22-11-2022

Միայն ավագանու որոշումը չէ, որ ասում ենք՝ արգելում ենք․ ռեստորաններ, հրավառություններ՝ «նի՛խթ»․ Տիգրան Ավինյան

Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը:

Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։ Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում:

«Միայն ավագանու որոշումը չէ, որ ասում ենք, արգելում ենք, ռեստորաններ՝ հրավառություններ՝ «նի՛խթ»։ Հիմա դրան զուգահեռ ընդունում են օրենք, որով ասում ենք՝ ներմուծել չեք կարող, արտադրել չեք կարող տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ։ Նախատեսվելու է նաև հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,- ասաց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ հավելեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում է հրավառությունների ներմուծումը:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»