Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 21-05-2024

Ավագանու անդամները չեն վճարվում, հիմա էլ արգելում եք այլ տեղ աշխատել, բա ո՞նց ապրեն

Խորհրդարանը քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին՝ նշելով՝ ավագանիները չեն վճարվում, իսկ հիմա նրանց արգելվելու է աշխատելը, արդյոք այդ մարդիկ չե՞ն ուղղորդվելու և նախընտրեն գնալ բիզնեսի ոլորտ:

Կարապետյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով նոր կարգավորում չի ներդրվում: Այդ արգելքը սահմանված է եղել դեռևս 2018-ից՝ կապված հանրային ծառայության և հանրային պաշտոնի հետ անհամատեղելիության հետ, իսկ ՏԻՄ-երի և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության տեսանկյունից դեռևս 2001-ից այս համատեղելիության նորմերը և պահանջները սահմանված են եղել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան