Ներքին 3 տարի առաջ - 14:06 22-11-2022

Երևանի թիվ 37 հիմնական դպրոցն այսուհետ կկրի Վահագն Դավթյանի անունը

Երևանի համար 37 հիմնական դպրոցն այսուհետ կանվանակոչվի հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Անվանակոչության վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են բանաստեղծի դստրեր Հասմիկ և Անահիտ Դավթյանները, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, 37 դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանը։

Հիշեցնենք, որ նախկինում Վահագն Դավթյանի անունն էր կրում համար 149 դպրոցը, որը, սակայն, մի քանի տարի առաջ այն լուծարվել էր։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ քարտեզի հետ կապված այս դեպքում խնդիր կարող են ունենալ, քանի որ քարտեզի վրա Վահագն Դավթյանի անունը կրող դպրոց է երևում նաև 149 դպրոցը։ Քաղաքապետը նշեց, որ խնդիրը կհասկանան և լուծում կտան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում