Միտք 2 տարի առաջ - 14:21 16-11-2023

Ասքանազ Մռավյանի անունը դեռ կրում է Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցը․ Խաչատուր Դադայան

Տնտեսական մշակութաբան, հրապարկախոս Խաչատուր Դադայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ․․․
100 տարի առաջ՝ 1923 թ․ նոյեմբերի 20-23-ը Երևանում տեղի ունեցավ նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան համագումարը, որին մասնակցում էր 247 պատգամավոր, և որի եռանդուն ղեկավարներից մեկը Ալեքսանդր Բակունցն էր։

Հերթական նիստի ժամանակ ծավալուն զեկուցմամբ հանդես եկավ արտաքին գործերի կոմիսար Ասքանազ Մռավյանը, որը մասնավորապես ասաց (ուղղագրությունը պահպանված է)․

"Ի՞նչ դիրք ե բռնել Խորհրդային հանրապետությունը Ղարսի և Սուրմալույի հարցի հանդեպ։
Դուք գիտեք, որ 21 թվին հոկտեմբերի 18-ին մենք դաշն կնքեցինք Թյուրքիայի հետ, Ախուրյանը և Արաքսը սահման ընդունելով։ Մենք հրաժարվեցինք Ղարսից և Սուրմալույից, վորովհետև Հայաստանի ժողովուրդի շահն էր պահանջում այդ։ Այդպիսի պայմաններում մենք չենք կարող մի քանի գավառները գերադասել Թյուրքիայի բարեկամությունից։ Մենք խաղաղությունը գնել ենք թանգ գնով և վոչ մի մտադրություն չունենք ետ տալու։ Այդ յերկու գավառների փոխարեն մենք ունենք այստեղ ճահիճներ․ յեթե չորացնենք նրանց, յեթե ջրենք մեծ և փոքր Սարդարաբատի, Յեղվարդի, Արազդայանի դաշտերը, տասնյակ հազարավոր գյուղացիություն կտեղավորենք այդ հողերի վրա։ Փոխանակ դաշնակցականների նման զենք ճոճելու թյուրքերի դեմ, մենք գերադասում ենք բոլոր ուժերը գործադրել ուրիշ ուղղությամբ յերկրի արդյունաբերության և կուլտուրայի բարձրացման ասպարեզում, վորը ավելի շահավետ ե Հայաստանի աշխատավորության համար։ Այսօր ավելի քիչ, քան յերբեք, տրամադիր չենք խոսելու Սուրմալույի և Ղարսի մասին"։
-------------
Ինչու անդրադարձա սրան։
Նախ, զուգահեռը թողնում եմ ընթերցողին։
Երկրորդ, այդ Ասք․ Մռավյանի անունը դեռ կրում է Հրազդանի թ․ 4 հիմնական դպրոցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով