Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:57 21-11-2022

Երևանի քաղաքապետը հանձնարարեց սկսել նոր ավտոբուսների համար վարորդների հավաքագրումը

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանից հետաքրքրվեց՝ մինչև դեկտեմբերի վերջ Երևան ժամանող 150 ավտոբուսներն ընկերության տարածքում տեղավորելու հետ կապված արդյո՞ք խնդիրներ ունեն։ Նաև հետաքրքրվեց խնդիրներ կա՞ն 15 նոր տրոլեյբուսների, «ՄԱՆ» աբվտոբուսների հետ կապված, որոնք հնարավոր է նախատեսված ժամանակից շուտ ժամանեն։

Թարփոշյանը պատասխանեց, որ ոչ մի խնդիր չունեն. «Եթե մեզ մոտ շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մենք կտեղավորենք 4 պարկերում մեր շարժակազմի ամբողջ թվաքանակը»:

Քաղաքապետը հանձնարարեց սկսել վարորդների հավաքագրման աշխատանքները. «Վարորդների մասով սկսեք արդեն մտածել, որպեսզի ավտոբուսները գան, մենք վարորդների խնդիր չունենանք: Հանձնարարակն ձեզ՝ երկշաբաթյա ժամկետոմ զեկուցեք՝ ինչ աշխատանքներ եք իրականացրել, հիմիկվանից սկսենք վարորդների հավաքագրումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով