Ներքին 4 տարի առաջ - 20:44 04-04-2022

Տիգրան Ավինյանը սկսել է «յուրայինների» հավաքագրումը

1.5 տարի հետո Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, ավանդույթի համաձայն, հերթական գզվռտոցն է սպասվում, իսկ իշխանության անթաքույց թեկնածուն Տիգրան Ավինյանն է, որը շուտով փոխքաղաքապետ է նշանակվելու:

Oragir.news-ի տեղեկություններով, նա արդեն իսկ սկսել է մարդկանց «հավաքագրումը», որոնք ընտրությունների ժամանակ պետք է նրա համար աշխատեն բարձր «հոնորարով» ու բոնուսներով:

Նրանցից ոմանք շուտով աշխատանքի կանցնեն քաղաքապետարանում, որպեսզի ամրապնդեն փոխքաղաքապետից «5 պակաս» Տիգրան Ավինյանի թիկունքը:

Թեև Տիգրան Ավինյանն իշխանության՝ քաղաքապետի թեկնածուն է, սակայն ՔՊ-ական «վերնախավում» և Փաշինյանի մերձավորների շրջանում նա միանշանակ չի ընդունվում, ոմանք նույնիսկ սկսել են իրենց հերթին հավաքագրել «հակաավինյանականների», որպեսզի Նիկոլ Փաշինյանի մոտ արդարացնեն իրենց հակակրանքը նրա հանդեպ: Ընդգծված հակաավինյանական կեցվածք ունեցողների թվում է Հ1-ի բովանդակության «գլավլիտ» Լուսինե Բարսեղյանը: Նա չի էլ փորձում քողարկել իր վերաբերմունքը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով