Արտաքին 3 տարի առաջ - 16:31 20-11-2022

Թուրքիայի ՊՆ հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչնչացման մասին


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչնչացման մասին։

Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում թուրքական ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 32 մարդ, հայտնել է Shafaq News պորտալը՝ հղում տալով Իրաքյան Քրդստանի ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային վարչությանը։

Նրա խոսքով՝ թուրքական օդուժն ավելի քան 25 հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում՝ թիրախավորելով Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) եւ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների բազաներն ու շտաբները։ Այս հարձակումների արդյունքում առնվազն 32 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածների զոհերի հստակ թիվը չի նշվում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ քրդական Firat լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի զինված ուժերի երեք անդամներ սպանվել են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Հասաքա նահանգի ուղղությամբ Թուրքիայի օդային հարվածի հետեւանքով։ Վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ սպա։ Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակում իր աղբյուրին, հաստատել է, որ մի քանի զինվոր է զոհվել Հալեպ եւ Հասաքա նահանգներում թուրքական հարձակման հետեւանքով, նրանց թիվը չի նշվում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի գիշերը թուրքական բանակի «օդային գործողության» արդյունքում, որն իրականացվել է Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում, ոչնչացվել է 89 թիրախ։

Գործողությանը մասնակցած բոլոր ինքնաթիռներն առանց կորուստների վերադարձել են իրենց մշտական ​​բազաներ, ասվում է զեկույցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան