Արտաքին 4 տարի առաջ - 18:09 02-11-2021

ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին

Ռուսակաան «Sptuniknews» լրատվականի թուրքական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսել, փոխանցում է ermenihaber-ը:

Թեմայի վերաբերյալ քրդական «Rûdaw» կայքը հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսին՝ խնդրելով պատասխանել՝ արդյոք Հռոմում անցկացված Բայդեն-Էրդողան հանդիպմանը քննարկվե՞լ է Սիրիայի քրդական շրջանների (Ռոժավա) ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը։

Գրավոր հարցմանն ի պատասխան՝ Փրայսը նշել է․ «Ընդգծում ենք, որ պարտադիր է պահպանել հրադադարի գծերը և դադարեցնել սահմանից այն կողմ գործողությունները»։ Նաև նշել է, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն և հարգեն հրադադարի գծերը՝ Սիրիայում կայունությունը զարգացնելու և հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ մի շարք ընդհանուր շահեր ունենք, որոնցից մեկն էլ ահաբեկչության դեմ պայքարն է։ Սիրիայում ճգնաժամը վերացնելը, տարածաշրջանում բացասական ազդեցություններին վերջ դնելն էլ կազմում է դրա մի մասը»,- հավելել է Փրայսը։

Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից հնարավոր ռազմական օպերացիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին խոսել է նաև Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում Բայդենը Սիրիայի հյուսիսի ուղղությամբ գործողությունների վերաբերյալ զգուշացում է արել Էրդողանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան