Արտաքին 3 տարի առաջ - 14:39 20-11-2022

Էրդողանը հրաման է տվել Սիրիայում և Իրաքում գործողության մասին G20-ի գագաթնաժողովից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովից վերադառնալուն պես հրաման է տվել Իրաքում և Սիրիայում գործողություն իրականացնել։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Թուրքական ալիքը ցուցադրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Էրդողանի հանդիպման կադրերը։ Նա նախագահին զեկուցել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որից հետո նրան ներկայացրել մի փաստաթուղթ, որը Էրդողանը ստորագրել է։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողության ընթացքում ոչնչացվել են քրդական զինված կազմավորումների քարանձավները, թունելներն ու պահեստները:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է, նա խոստովանել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերը։

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կասկած է հայտնել, որ ահաբեկչության կատարման ցուցումը ստացվել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ կատարողն Աֆրին քաղաքով անցել է թուրքական տարածք:

Սոյլուն երկուշաբթի հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի ՔԱԿ-ի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»