Արտաքին 4 տարի առաջ - 23:42 01-11-2021

Էրդողանը Մ-20 գագաթնաժողովից գոհ է, բայց ոչ բավարարված

Հռոմում հոկտեմբերի 31-ին անցկացված Մ-20 գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական է ընդունել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու առաջարկը: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում F-16 կործանիչների արդիականացման անհրաժեշտություն կար, ուստի զարմանալի չէ, որ այն օրակարգային պետք է դառնար Էրդողան-Բայդեն երկկողմ քննարկման ժամանակ:

Մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը ցավով է նշել, որ Միացյալ Նահանգներն աջակցում է «ահաբեկչական այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), Սիրիայի ժողովրդավարական միությունը (PYD) և Ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատները (YPG)»: Էրդողանը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորումների նկատմամբ Վաշինգտոնի նման դիրքորոշումը վնաս է հասցնում երկու երկրների համերաշխությանը՝ հավելելով, թե վստահ է, որ ապագայում այսպիսի պրակտիկան դադարեցվելու է:

Անդրադառնալով համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսային համավարակի ազդեցության հարցին՝ Էրդողանը նշել է, որ թեպետ համաշխարհային տնտեսությունը 2021-ին սկսել էր կայունանալ, բայցևայնպես, Մ-20-ի երկրները շարունակում են լրջագույն խնդիրների բախվել: Նախագահը նշել է, որ այն ինստիտուտները, որոնք կառավարում են համաշխարհային տնտեսական համակարգը, անհիմն չպետք է վերածվեն քաղաքական մանիպուլյացիաների գործիքի: Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք հնարավոր է Եվրամիության հավաքական զինուժի ստեղծումը, Էրդողանը հակիրճ պատասխանել է, որ այդ գաղափարի իրագործումն «անհնարին» է:

Էրդողանն անդրադարձել է նաև կլիմայի փոփոխության խնդրին՝ նշելով, որ այն գումարները, որոնք աշխարհի ամենաաղտոտող երկրները ծախսում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ, երկու անգամ գերազանցում են կլիմայի փոփոխության կասեցման համար հատկացվող դրամական միջոցները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի