Ներքին 3 տարի առաջ - 18:42 19-11-2022

Մահացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կինը

Լոռու մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի սիրելի տիկնոջ՝ Մայա Խաչատրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և իր ցավակացությունն է հայտնում Արամ Խաչատրյանին, զավակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Հազա՜ր ափսոս, սիրելի Մայա, կարճ ժամանակամիջոցում դու կարողացար մտերմանալ և ընկերանալ ողջ կոլեկտիվի հետ:

Ծանոթի ու անծանոթի հանդեպ Քո անսահման բարությամբ ու հոգատարությամբ Դու անսահման ջերմություն էիր սփռում շուրջբոլորդ, լույս ճառագում:
Հանգչե՛ս խաղաղությամբ»,- գրված է մարզպետարանի էջում։

Մայա Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 21-ին, ժամը13.00֊ին՝ նույն վայրից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան