Մամուլ 3 տարի առաջ - 08:08 18-11-2022

Իրանը նաև տնտեսական ներկայություն է ապահովում Սյունիքում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իրանական կողմը հետաքրքրություն է դրսեւորում Սյունիքում բոլոր ոլորտների նկատմամբ։ Կապանում հյուպատոսություն բացելուց բացի Իրանը նաեւ տնտեսական ներկայություն է փորձում ապահովել։ Մասնավորապես, ըստ լուրերի, երկարամյա վարձակալության պայմանագիր է կնքվել Կապանի շուկայի սեփականատիրոջ հետ, ինչպես նաեւ վարձակալվել է Կապանի կենցաղի տունը։

Կապանում բոլորը գիտեն, որ կենցաղի տան սեփականատերն Էդիկ Բարսեղյանն է՝ Լոնդիկը, ով ծնունդով գորիսեցի է, եղել է Սյունիքի մարզպետ։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ ասաց, թե կապ չունի կենցաղի տան շենքի հետ, երբեւէ չի ունեցել, իսկ երբ հարցրինք իրանցիներին վարձակալությամբ տրամադրելու մասին, սկսեց հերքել, թե չկա նման բան, ինքը 2 ամիս առաջ է խոսել «տիրոջ»՝ Սասունի հետ․ «Կարծեմ՝ ռեմոնտ էր անում»։

Եթե Ձերը չէ, որտեղի՞ց գիտեք այդ մանրամասները։ «Ճանաչում եմ Սասունին, կարելի է ասել՝ բարեկամներ ենք»։
Խնդրեցինք Սասունի հեռախոսահամարը, ասաց, թե չգիտի․ «Ինքն է ինձ զանգում, ես չեմ զանգում»։ Պարզվում է՝ Սասունը ժամանակին եղել է Լոնդիկի աշխատողը՝ վարորդը, ինչ-որ պահից ստանձնել է կենցաղի տան կառավարչի դերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան