Ներքին 3 տարի առաջ - 13:23 17-11-2022

Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններով կան որոշակի տեղաշարժեր․ Ադրբեջանն իրավիճակն առաջնագծում աստիճանաբար տաքացնում է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել, նշեց, որ իշխանությունն ինքն էլ տվել է պատասխանը․ չկա որևէ երաշխքիք, որ պայմանագրի ստորագրումից հետո պատերազմ չի լինելու։

Աբրահամյանը պնդում է՝ Արցախի հետ կապված գործընթացում գլխավորը ինքնորոշման իրավունքի հետ կապված սկզբունքն է։ Սակայն, ըստ նրա, այդ սկզբունքը որևէ ձևով բանակցությունների գործընթացում չի շոշափվում։ «Սա այն պարագայում, երբ տարիներ շարունակ դա ընդունված է եղել ոչ միայն փաստաթուղթ, այլ նաև ընդունված է եղել Ադրբեջանի կողմից», - ասաց Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտում է սահմանագծում ու դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի հետ առաջնագծի տաբեր ուղղություններով, այլ նաև Արցախում։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, որ Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններով, թեև դանդաղ, բայց որոշակի լարվածության աճի դինամիկա է դրսևորովում. «Այն, որ վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը գծագրված ու հստակ նախատեսված սադրանքներ է հրահրում, դա ակնհայտ է։ Ադրբեջանը տարբեր նպատակներ ունենալով՝ իրավիճակն առաջնագծում աստիճանաբար տաքացնում է», - ասաց Աբրահամյանն ու հավելեց, թե տեղաշարժը հիմնականում այն հատվածներում է, որտեղ սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիա կիրառեց. ամբողջ ճակատով չէ, տեղային մեկ-երկու ուղղությամբ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի