Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 20:34 29-09-2026

Այս իշխանությունը իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Երևանն անկանոն կերպով կառուցապատվում է,այդ շինարարությունները ծանրաբեռնում են առանց այդ էլ գերծանրաբեռնված մայրաքաղաքը։ Շարունակ փչում, ուռճացնում են մայրաքաղաքի բնակարանաշինության փուչիկը, որն առաջիկայում պայթելու է։

Սակայն այլ հարցի եմ ուզում անդրադառնալ։ Երևանի բազմահարկերի մեծ մասը կառուցված են 1970-80-ական թվականերին,50 տարի պիտանելիության ժամկետով։ ԽՍՀՄ ժամանակ գոյություն ուներ աշխղեկների կողմից շենքերի շինհրապարակների ցեմենտի վաճառք, գողություն, ուստի այդ շենքերը ամուր չեն կառուցվել։

Այն ժամանակ Երևանում սեյսմիկ վտանգը քիչ են գնահատել, շենքերը ոչ սեյսմակայուն են կառուցել։ Հայաստանի անկախանալուց հետո բազմահարկ շատ շենքերի հիմքերը փորել, նկուղներում օֆիսներ են բացել; Շենքի հիմքերում, տարբեր հարկերում ինքնակամ շինարարությունների, պատերի ձևափոխումների հետևանքով շատ շենքերի սեսյմակայությունն ավելի է նվազել։

Մնում է աղոթել, որ Երևանում երկրաշարժ չլինի։ Այս իշխանությունը իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա, անցած ավելի քան 8 տարում չի հոգացել անգամ Երևանի վթարային շենքերի բնակիչներին տեղափոխելու, նրանց կացարանով ապահովելու խնդիրը։ Էլ ո՞ւր մնաց հին, պիտանելիության ժամկետն անցած բազմահարկերի ու դրանց բնակիչների խնդիրը լուծեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի