Արտաքին 3 տարի առաջ - 17:59 16-11-2022

ՆԱՍԱ-ն հաջողությամբ դեպի Լուսին է արձակել «Արտեմիս» հրթիռը

ԱՄՆ տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից արձակել է իր ամենահզոր SLS (Տիեզերական արձակման համակարգ) հրթիռը: Սա նոր ամերիկյան ծրագիր է՝ մարդուն լուսին վերադարձնելու:

Արձակումն անօդաչու է, առաքելության նպատակն է տեխնոլոգիայի փորձարկումը և անձնակազմով «Արտեմիս-2»-ի արձակումը 2024 թվականին։

Ենթադրվում է, որ 100 մետրանոց հրթիռը տիեզերք է տանելու «Օրիոն» պարկուճը, որը հետագայում կտեղափոխի տիեզերագնացներ՝ լուսնի ուղղությամբ: Վերջին անգամ մարդիկ Լուսնի վրա վայրէջք են կատարել 1972 թվականի դեկտեմբերին՝ «Ապոլոն-17» առաքելության ժամանակ: Դեկտեմբերին ՆԱՍԱ-ն կնշի «Ապոլոն-17»-ի թռիչքի 50-ամյակը։

Սա «Արտեմիս»-ի արձակման երրորդ փորձն է. սեպտեմբերին և հոկտեմբերին արձակումները հետաձգվեցին տեխնիկական պատճառներով. ինժեներները վստահ չէին, որ հրթիռի հիմնական փուլի բոլոր չորս մեծ շարժիչները լիովին պատրաստ են թռիչքի:

Այս անգամ արձակումը թույլ է տրվել, և հրթիռը օդ է բարձրացել Քենեդու տիեզերական կենտրոնից:

«Սա ամենամեծ բոցն է, որը ես երբևէ տեսել եմ և ամենահզոր ձայնային ալիքը, որ երբևէ լսել եմ», – արձակման մասին իր տպավորություններով կիսվել է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան