Ավելին 4 տարի առաջ - 18:14 05-12-2021

Ֆրանսիան և ԱՄԷ-ն միասին տիեզերական սարքեր կմշակեն՝ դեպի Լուսին առաքելությունների համար

Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնագիր են ստորագրել դեպի Լուսին առաքելությունների համար տիեզերանավերի մշակման վերաբերյալ: Այս մասին երեկ հայտարարել է Մուհամեդ բին Ռաշիդի տիեզերական կենտրոնը (MBRSC), որը պատասխանատու է ԱՄԷ-ի լուսնային ծրագրի համար։

«Աբու Դաբիի թագաժառանգ և ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամեդ Իբն Զայիդ Ալ Նահայանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ MBRSC-ի և Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի CNES, Ֆրանսիայի պետական ​​տիեզերական գործակալություն - խմբ.) միջև ստորագրվել է մտադրությունների համաձայնագիր՝ լուսնային առաքելությունների համար տիեզերանավերի մշակման վերաբերյալ», - ասվում է կենտրոնի Twitter-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրել են կենտրոնի գլխավոր տնօրեն Սալեմ Ալ-Մարին և CNES-ի ղեկավար Ֆիլիպ Բապտիստը՝ համատեղ տիեզերանավերի մշակման միջոցով երկու երկրների միջև Լուսնի հետախուզման ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար։

2020 թվականի սեպտեմբերին Դուբայի էմիր Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարեց, որ ԱՄԷ-ն պլանավորում է 2024 թվականին Ռաշիդ լուսնագնացը Լուսին հասցնել՝ դրա մակերեսը ուսումնասիրելու համար:

«Դա կլինի ԱՄԷ-ում կառուցված լուսնագնաց: Այն Լուսնի մակերեսին կհասնի 2024 թվականին, ընդ որում, խոսքը կգնա այն տարածքների մասին, որոնք չեն ուսումնասիրվել այլ հետազոտական սարքավորումների կողմից», - ասել էր նա այն ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»