Արտաքին 3 տարի առաջ - 11:40 16-11-2022

Իրանը մշտապես առաջնորդել է ահաբեկչության դեմ պայքարը. Աբդոլլահյան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տա, որ իր շահերն ու անվտանգությունը վտանգի ենթարկվեն օտարերկրյա միջամտողների և ահաբեկիչների կողմից։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին ասել է Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին հղած իր ուղերձում։

Աբդոլլահյանը շեշտել է, որ Իրանը, որպես ահաբեկչության և ծայրահեղականության զոհերից մեկը, միշտ առաջնորդել է ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանային և միջազգային բոլոր ասպարեզներում: Նրա խոսքով՝ այս պայքարում Թեհրանը բազմաթիվ զոհեր է ունեցել, այդ թվում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին:

Նա երախտագիտություն է հայտնել իր սերբ գործընկերոջը՝ վերջերս Իրանի Շիրազ քաղաքում Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության իրականացրած հարձակման կապակցությամբ իր ցավակցական ուղերձի համար։ Իրանի գլխավոր դիվանագետը վերահաստատել է, որ Իրանը, լինելով ահաբեկչության զոհ, միշտ հսկայական հաջողություններ է գրանցել ահաբեկչության և ահաբեկիչների դեմ պայքարում։

«Ցավոք, որոշ հզոր երկրներ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարին, որոնք հիասթափված էին Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից ու առավելագույն ճնշումից, փորձում են խաբուսիկ քաղաքականություն կիրառել, այդ թվում՝ խրախուսելով բռնությունն ու ահաբեկչությունը և խաթարել երկրի հզորության, և առաջընթացի ուղին»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում