Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:55 14-09-2022

Պետք են հեղինակություններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. Լիլիթ Գալստյան

Պետք են հեղինակություններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. մի կողմից հեղինակություն լինել հանրության համար, եւ միասին կարողանանք ազգի փրկության ծրագիր մշակել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի մոտ զոհված զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Սրան զուգահեռ պետք է կարողանանք իմպիչմենթի պրոցեսը ընթացքի մեջ դնել, այդ ձայները ապահովել: Մենք պետք է կարողանանք վստահ լինել, որ մի կողմից ունենք հանրային հենարան, մյուս կողմից խորհրդարանում այդ պրոցեսն անում ենք: Մեր հենարանը ժողովուրդն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որովհետեւ ամեն օրը կորուստ է, ամեն օրը նոր զոհեր են սահմանին: Հայաստանն այսօր այլեւս չունի ինքնիշխանություն»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, Լիլիթ Գալստյանն ասաց, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքն են. «Էս երկրում կա Նիկոլ Փաշինյան եւ իր քաղաքական թիմը, որը մեր բոլոր աղետների, Հայաստանի կործանման դիրիժորն է, պատասխանատուն ու մեղավորը: Եվ ունենք հանրություն, որը պետք է գիտակցի, որ նրանց քաղաքական գոյության յուրաքանչյուր օրը կործանում է եւ մահ: Պետք է ստեղծենք համախմբում Հայաստանի փրկության գաղափարի իրողության շուրջ եւ սրանց իշխանությունից հեռացնելու շուրջ: Ուրիշ տարբերակ չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող