Արտաքին 3 տարի առաջ - 17:00 15-11-2022

Վրաստանում Իսրայելի քաղաքացու սպանությունը նախապատրաստելու գործով Վրաստանի, Իրանի և Պակիստանի քաղաքացիների են ձերբակալել

Վրաստանում ձերբակալել են մի խումբ մարդկանց, ովքեր նախապատրաստվում էին Իսրայելի քաղաքացու սպանել։ Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։

Հաղորդվում է, որ գործի շրջանակներում ձերբակալվել են Պակիստանի, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող՝ Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ «Բացահայտվել են արտերկրում բնակվող կազմակերպիչների ինքնությունը, այդ թվում՝ սպանության ենթադրյալ պատվիրատուն՝ Իրանի քաղաքացին և այլ մասնակիցներ, որոնց նկատմամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական համալիր միջոցառումներ»,- նշվում է հայտարարության մեջ։

Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ Պակիստանի քաղաքացին Վրաստան է ժամանել երկրում գտնվող Իսրայելի քաղաքացուն սպանելու նպատակով։ Երկիր ժամանելուց հետո ստացել է անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ սպասնության զենքը նրան տրամադրել են երկքաղաքացիություն ունեցող անձինք։

«Գործի շրջանակներում իրականացվող օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում բացահայտվել և բացահայտվում են հանցագործության կատարմանը մասնակցած և դրան օժանդակող այլ անձինք»,- նշել է Վրաստանի քննչական մարմինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում