Արտաքին 7 ամիս առաջ - 09:29 27-02-2026

Պակիստանի և Աֆղանստանի միջև «բաց պատերազմ» է. Պակիստանի պաշտպանության նախարար

Պակիստանը գիշերվա ընթացքում ռմբակոծել է Թալիբան կառավարության թիրախները Աֆղանստանի խոշոր քաղաքներում։ Պակիստանի պաշտպանության նախարարը հակամարտությունը որակել է որպես «բաց պատերազմ», հայտնում է Reuters-ը:

Պակիստանի անվտանգության աղբյուրները նշել են, որ հարվածները ներառել են օդային և ցամաքային գործողություններ թալիբների դիրքերի, շտաբների և զինամթերքի պահեստների դեմ՝ սահմանի երկայնքով մի քանի հատվածներում։

«Մեր համբերության բաժակը լցվել է։ Այժմ մեր և ձեր (Աֆղանստանի) միջև բաց պատերազմ է»,- ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։

Այս հարվածները սպառնում են վերածվել տևական հակամարտության 2600 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի երկայնքով։

Թալիբանի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել է, որ պակիստանյան ուժերը օդային հարվածներ են հասցրել Քաբուլի, Ղանդահարի և Պակտիայի որոշ հատվածներում։

Զայդիի փոխանցմամբ՝ սպանվել է 133 աֆղան թալիբ զինյալ, ավելի քան 200-ը վիրավորվել են, ոչնչացվել է 27 հենակետ, իսկ 9-ը՝ գրավվել։ Մուջահիդը՝ թալիբների խոսնակը, հայտարարել է, որ սպանվել է 55 պակիստանցի զինվոր, գրավվել է 19 հենակետ, մինչդեռ Նանգարհար նահանգում սպանվել է 8 թալիբ մարտիկ, 11-ը վիրավորվել են, իսկ 13 խաղաղ բնակիչ ստացել են վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով