Մամուլ 3 տարի առաջ - 08:31 15-11-2022

Իշխող խմբակցությունը պատրաստվո՞ւմ է ծափերով դիմավորել ընդդիմությանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան։ Այսօրվանից մեկնարկող ԱԺ նիստերին կմասնակցեն նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ անձամբ ինքն ուրախ է, որ ընդդիմությունը վերադառնում է:

Մեր դիտարկմանը, թե իրենց խմբակցությունը մեկ տարի շարունակ ծեծով-հայհոյանքով էր դիմավորում ընդդիմադիրներին, վերջում էլ ծափերով ճանապարհեց դահլիճից դուրս, արդյոք հիմա պատրաստվո՞ւմ է ծափերով դիմավորել նրանց, Աղազարյանն ասաց․ «Ընդամենը երկու անգամ է, եթե չեմ սխալվում, եղել միջադեպ, հետեւաբար, դա ընդհանրացնել ամբողջ տարվա վրա՝ ճիշտ չի լինի, եւ ես որեւէ առիթ բաց չեմ թողնելու` ասելու, կրկնելու, կարեւորելու ընդդիմության դերը՝ որպես իշխանության մաս, ԱԺ աշխատանքների որակի բարձրացման իմաստով։ Դրա համար շատ ուրախ եմ, որ էդպիսի որոշում են կայացրել մեր ընդդիմադիր գործընկերները»։

Կրկնեցինք հարցը` իսկ հնարավո՞ր է, որ այդ ուրախությունն արտահայտեն նաեւ ծափերով, ինչպես ճանապարհել էին։ Աղազարյանն ասաց․ «Չէ, ես չեմ ծափահարի, որովհետեւ դա ավելորդություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում