Արտաքին 3 տարի առաջ - 21:32 14-11-2022

Ադրբեջանում պնդում են, որ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կկրճատի բեռնափոխադրումների իրականացման ժամանակը

Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ ՓԲԸ-ի ռազմավարական պլանավորման և զարգացման դեպարտամենտի ղեկավար Խուդայար Հասանլին հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկումը տարածաշրջանային բեռնափոխադրումների իրականացման ժամկետները։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հասանլին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումը թույլ կտա Չինաստանից ծովով Ադրբեջան և տարածաշրջանի երկրներ ներմուծվող ապրանքները երկու շաբաթ ավելի արագ մատակարարել։ Նրա խոսքով՝ ժամանակի խնայումը գործարարների համար կարևոր գործոն է, որն ազդում է նաև ապրանքների գների վրա։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վրաստանի նավահանգիստներում ծառայությունների արժեքները թանկ են, և դրանք այլընտրանք չունեն։

«Դրա շնորհիվ ձեռներեցներն ավելի շատ եկամուտներ կունենան։ Վրաստանի նավահանգիստների ծառայությունները թանկ են և այլընտրանք չունեն։ Եթե ապրանքները տեղափոխվեն Թուրքիայի Մերսին նավահանգստով Զանգեզուրի միջանցքով, ապա այն երկու անգամ էժան կլինի: Միևնույն ժամանակ սահմանային անցակետի բացակայությունը ազդեցություն կունենա նաև առաքման ժամկետների և գների վրա»,- ասել է նա։

Հասանլին հավելել է, Թուրքիայից եկող բեռնատարները «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևանից մինչև Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից դեպի Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղություններով կկարողանան ավելի էժան և արագ ճանապարհորդել։ Նա «Զանգեզուրի միջանցք»-ը կարևորել է նաև Կենտրոնական Ասիայի երկրներից պարարտանյութերի տեղափոխման հարցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»