Ներքին 3 տարի առաջ - 18:32 12-11-2022

Վանաձորի տիկնիկային թատրոնը տոնում է հիմնադրման 30-ամյակը

Վանաձորի տիկնիկային թատրոնը նոյեմբերի 11-ին նշել է հիմնադրման 30-ամյակը։

Այս մասին հայտնել են Վանաձորի համայնքապետարանից։



Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Երևանի պետական Տիկնիկային թատրոնի ներկայացուցիչներ, դերասաններ, մտավորականներ։

Պաշտոնյաները շնորհավորել և պատվոգրեր են հանձնել Տիկնիկային թատրոնի անձնակազմի դերասաններին ու աշխատակիցներին։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, շնորհավորելով թատրոնի հոբելյանը, նշել է.
«Մոտ ապագայում Տիկնիկային թատրոնը կունենա նոր շենքային պայմաններ։ Վստահ եմ, որ նոր պայմաններում ավելի մեծ թափով ու ոգևորությամբ է գործելու այս թատրոնը»։

Թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը Վանաձորի տիկնիկային թատրոնի հուշամեդալներով պարգևատրել է մարդկանց, որոնք անգնահատելի ավանդ ունեն այս թատրոնի ստեղծման, կայացման ու զարգացման գործում։ Հուշամեդալի առաջին օրինակը, տրվել է Թատրոնի հիմնադիր և բազմամյա տնօրեն Սերգեյ Մելիքյանին։

Ներկաները վայելել են Վանաձորի կամերային նվագախմբի կատարումներ և տիկնիկային ներկայացումներից դրվագներ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող