Ներքին 3 տարի առաջ - 15:22 12-11-2022

Քաղաքացիների ակտիվության պակաս չի նկատվում․ շարունակում են նույն կերպ հաճախել մոնոներկայացման

Ինչպես հայտնի է, սեպտեմբերյան մարտերի պատճառով Հայկ Մարությանը չեղարկել էր դեռ ամիսներ առաջ անոնսվող իր «Քաղաքապետը» մոնոներկայացման սեպտեմբեր ամսվա բոլոր ներկայացումները:

Հոկտեմբերի 1-ին տեղի էր ունեցել «Քաղաքապետը» ներկայացման պրեմիերան։ Չնայած նրան, որ հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացավ ներկայացման պրեմիերայից հետո, քանի որ հանդիսատեսների սպասելիքները չէին արդարացվել, մենք tomsarkgh.am-ից տեղեկացանք, որ քաղաքացիները նույն ակտիվությամբ փորձում էին ձեռք բերել մոնոներկայացման տոմսերը։

«Այս պահին դեռ 14-ին, 21-ին ու 28-ին է ներկայացում լինելու»,- Oragir.News-ին հայտնեցին tomsarkgh.am-ից։

Հարցին, թե տոմսերի գներում փոփոխություններ կա՞ն, քաղաքացիները շարունակո՞ւմ են նույն ակտիվությամբ տոմսեր ձեռք բերել, ասացին. «Չկա, տոմսի արժեքը 4-20 հազար է։ Գինը միշտ 4-20 հազար է եղել։ Նույն ակտիվությամբ շարունակում են քաղաքացիները տոմսեր ձեռք բերել, ինչ ներկայացման մեկնարկին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան