Ներքին 4 ամիս առաջ - 18:37 15-06-2026

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապահ Հ.Ղ.-ն 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 24-ը պարբերաբար չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով դիտավորությամբ հափշտակել է խոշոր չափերի` ընդհանուր 1 մլն 515 հզր 805 ՀՀ դրամի չափով վճարված աշխատավարձի գումար:

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Ա.Ե.-ն պատշաճ հսկողություն չի իրականացրել անտառապահ Հ.Ղ.-ի կողմից աշխատանքի հաճախելու նկատմամբ, ինչի հետևանքով 2022 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում անտառտնտեսության անտառամասերում ապօրինի հատվել են տարբեր տեսակի ծառեր: Պետությանը պատճառվել է 2 մլն 877 հզր ՀՀ դրամի վնաս:

Հ.Ղ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը), իսկ Ա.Յ.-ի նկատմամբ՝ 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով