Մամուլ 3 տարի առաջ - 11:17 12-11-2022

Պետք է գույքագրել՝ ինչ է պայմանավորված եւ ինչ է գրված տեքստերի մեջ. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.

«Հանրայինի եթերում երեկ անդրադառնալով Իլհամ Ալիեւի նոյեմբերի 8-ին հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չպետք է համակերպվել այն իրողության հետ, որ հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է. «Ես կարծում եմ, եւ գործնականում էլ հենց դա եմ փորձում իրականացնել, որ շատ կարեւոր է նախ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման: Դրա լավագույն ձեւը գույքագրելն ու ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ»:

Փաշինյանը հավելեց. «Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետեւ եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այս կամ այն կերպ այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակում ունեցած քննարկումների արդյունքում: Հետեւաբար, երեկվա իմ ելույթը հենց դրան էր նվիրված՝ փորձել գույքագրել, գույքագրելու մեջ մտնում է նաեւ ճշգրտելը՝ ինչ պայմանավորվածություններ կան: Ես կարծում եմ, որ իմ երեկվա ելույթն արդեն ծառայել է իր նպատակին՝
այն առումով, որ այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, եւ այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի հաստատման գործը վիժեցնում ենք:

Սա ինչով է կարեւոր, որ չնայած նրան՝ Ադրբեջանի նախագահը իր խոսույթում զարգացնում է, խոսում է խոստացված միջանցքի մասին, Ադրբեջանիարտաքին գործերի նախարարությունն արդեն միջանցք բառը
չի օգտագործում շատ պարզ պատճառով. որովհետեւ արտաքին գործերի նախարարության հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով