Մամուլ 3 տարի առաջ - 08:13 09-11-2022

Ինչ դասեր ենք քաղել. պատերազմից անցավ երկու տարի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ երկու տարի անց, պատերազմը, ցավոք, չի ավարտվել: Ապացույցը հակառակորդի կողմից անընդհատ հրահրվող սադրանքները, ռազմական գործողություններն ու վերջին՝ սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմն էր: Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ միանշանակ որպես սեւի, սգի ու կորստի օր է մնալու եւ խաբկանքի ու հուսալքության խարանը հիշեցնելու 44 օր շարունակ «հաղթելու ենք»-ի հույսով ու բերկրանքով ապրող մեր հայրենակիցներին: Ցավալի իրադարձությունից 2 տարի անց առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուրիս մտքին, հետեւյալն է. իսկ ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ դասեր ենք քաղել պատերազմից կամ քաղե՞լ ենք արդյոք առհասարակ:

Մոտ երեսուն տարի համայն հայության ջանքերով կերտված ու ստեղծված Հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, մասնատվեց ու բզկտվեց մեկուկես ամսվա ընթացքում ընդամենը: Բացի 7 շրջաններից, Արցախը կորցրեց Հադրութն ու Շուշին, Արցախի անվտանգությունը ոչ թե հայերը, այլ ռուս խաղաղապահները սկսեցին ապահովել, ավելին՝ Հայաստանը վերջերս հայտարարեց, թե Արցախի անվտանգության առումով վաղուց է ձեռքերը լվացել ու մի կողմ քաշվել: Տխրահռչակ հայտարարությունից երկու տարի անց ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախի Հանրապետությունից մնացած փոքրիկ՝ մի բռաչափ հատվածը կարողանում են Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարության կարգավիճակով անգամ պատկերացնել:

Հայտարարության կետերից մեկն էլ ռազմագերիների պարտադիր ու անհապաղ վերադարձին էր վերաբերում, բայց մինչ օրս Բաքվում 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված հայորդիներ են պահվում: Աղետաբեր պատերազմի ավարտից երկու տարի անց հարցերի հարցը շարունակում է հետեւյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ… Բաց է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության օդը: Հարցը թերեւս անօդաչու թռչող սարքերի՝ սղոցող ու ամեն պահի պայթելու պատրաստ ձայնի նման օդում կախված է մնում առ այսօր»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով