Ներքին 3 տարի առաջ - 16:23 08-11-2022

Քաղաքական գործիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընկալում են որպես հակառակ ճամբարի գործիչ․ Աշոտ Մելիքյան

Դա դասական օրինակ էր, երբ քաղաքական գործիչը չի դրսևորում բավականաչափ հանդուրժողականություն և զսպվածություն լրագրողների հետ շփվելիս։
Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ.Աշոտ Մելիքյանն՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն՝ ի պատասխան TV 5 –ի լրագրողի հարցի՝ սկսել էր բղավել ու մեղադրանքներ հնչեցնել։

«Ցավոք, այդ վարվելակերպը հաճախ է հանդիպում, թե իշխանական պատգամավորների, թե ընդդիմադիրների կողմից։ Առհասարակ, քաղաքական դաշտի և հասարակության պառակտվածությունը հանգեցնում է նրան, որ տարբեր քաղաքական ճամբարների հետ անսոցացվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին քաղաքական գործիչներն ընկալում են որպես հակառակ ճամբարի գործիչ, որպես քաղաքական գործիչ և հաշվի չեն առնում, որ լրագրողը կատարում է իր պարտականությունները, թեկուզ, ունի որոշակի քաղաքական ուղղվածություն՝ նա պարտավոր է հանրային նշանակության տեղեկատվությունը հասցնել իր լսարանին։ Կարծում եմ, մեր բազմաթիվ՝ 10 –ամյա քննարկումները ցույց են տալիս, որ այս գործելաոճը դարձել է քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս»։

Հարցին, թե արդյոք կոմիտեն մտադիր է դատապարտել նման դրսևորումները կամ որևէ կերպ արձաագանքելու են պատգամավորի վարքագծին՝ Մելիքյանը պատասանեց, որ այդ հարցը կքննարկեն

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան