Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:45 03-12-2024

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ․ Նիկոլ Փաշինյան

«Բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է։ ՀՀ Կառավարությունը բաղկացած է 14 անդամից։ Ինչո՞վ են նրանք տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուրիշ 14 հոգուց։ Տարբերվում են մի բանով, նրանք կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը՝ պետական բյուջեն։ Պետություն և պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ պետական բյուջե։ Բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է։ ՀՀ-ում չկա մի մարդ, որի անձնական կարիքների համար պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում։ Հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի հավաքական ընտանեկան բյուջեն է»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Սա իմ ստացած տպավորությունների արգասիքն է։ Մեր կառավարության մեծագույն առաքելությունն է, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»