Ներքին 3 տարի առաջ - 10:35 07-11-2022

Սիսիան-Քաջարան նոր ճանապարհը ներառելու է 27 կամուրջ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված։

Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագծին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

Երկրորդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»