Ներքին 4 տարի առաջ - 11:04 11-02-2022

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար մրցույթ կհայտարարվի

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը կառավարության առաջնահերթություններից է։

«Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը, նպաստել դրանց տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,- ընդգծել է Մաթևոսյանը։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել 2–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որոնցից ամենաերկարը` Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ:

Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել շուրջ 100 կմ/ժ, երթևեկության տևողության ժամանակը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաև բարձրացնել հարմարավետությունն ու անվտանգությունը։

Նշենք , որ Ծրագիրը ներառված է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշ 2–ում, որի շրջանակներում կառավարությունն արդյունավետ համագործակցում է Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ գործընկերների հետ՝ ծրագրի հետագա ֆինանսավորման և իրագործման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան