Արտաքին 3 տարի առաջ - 17:45 03-11-2022

«Արևմտյան պետությունների գործողություններն՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, լուրջ սպառնալիք են»․ Սեմերիկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, տեղեկացնում է Կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ողջույնի խոսքում Սեմերիկովը նշել է, որ ընթացիկ ժամանակաշրջանը լուրջ փորձություններով լի է եղել ԱՊՀ երկրների համար։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն անվտանգության լուրջ սպառնալիքներից է համարել «արևմտյան պետությունների գործողություններն՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացմանը»։

Ըստ Սեմերիկովի՝ արդիական է մնում նաև ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, հեռահաղորդակցության տեխնոլոգիաները հանցավոր նպատակներով օգտագործելու դեմ ուղղված պայքարը։
«Ժամանակակից իրականությունում կարևոր խնդիր է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների կենսաբանական անվտանգության ապահովումը»,- նշել է Սեմերիկովը։

Նա հավելել է, որ խաղաղության ու կայունության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է ընդլայնել նաև ՀԱՊԿ-ի միջազգային կապերը, ավելի սերտ փոխգործակցել ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ՝ հեռանկարում չբացառելով ՀԱՊԿ շրջանակում այդ տարածաշրջանային կազմակերպություններին գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակի շնորհումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով