Ներքին 4 տարի առաջ - 19:23 08-09-2022

ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգները ժամանել են Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր նարկոլոգների համակարգող ամենամյա խորհրդակցությունն այս տարի անցկացվում է Երևանում: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հանդիպման նպատակը նարկոլոգիայի ոլորտում գործընկեր պետությունների միջև արդյունավետ փոխգործակցության ապահովումն է:

«Բնակչության և հատկապես երիտասարդների առողջության պահպանմանն են ուղղված հոգեներգործուն նյութերի վնասների վերաբերյալ հանրային տեղեկացվածության բարձրացման, կախվածություն ունեցող անձնաց արդյունավետ բուժման և փորձի փոխանակման աշխատանքները: ՀԱՊԿ գլխավոր նարկոլոգների հանդիպումը կնպաստի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,-նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

Քննարկվել են`
• ՀԱՊԿ անդամ երկրներում ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների օգտագործման հետ կապված իրավիճակը,
• թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործման կանխարգելման կազմակերպման փորձի փոխանակումը,
• միջգերատեսչական և ոչ պետական հատվածների փոխգործակցությունը,
• իրավական բնույթի հարցեր:

Նարկոլոգները կծանոթանան ՀՀ-ում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և պացիենտների բժշկական օգնության կազմակերպման ոլորտում իրականացվող վերջին բարեփոխումներին և կներկայացնեն առաջարկներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի