Ներքին 3 տարի առաջ - 20:58 01-11-2022

Փոխգնդապետ Արամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական վարույթը կարճվել է

ՊՊԾ նախկին աշխատակից, փոխգնդապետ Արամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական վարույթը կարճվել է` հանցանքի բացակայության պատճառաբանությամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Արձանագրենք, որ ինչպես և սպասվում էր, պայթեց քաղաքական նպատակներով սանձազերծված հետապնդման տեսք ունեցող հերթական փուչիկը»,–գրել է Վարոսյանը։

Ընդդիմության ակցիաների ժամանակ` այս տարվա մայիսի 21-ին, քննչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները խուզարկություն էին իրականացրել Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա բերման ենթարկել նրան։

Գրիգորյանը կասկածվում էր քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով հավաքներին մասնակցելուն դրդելու մեջ։

Հիշեցնենք, որ Արամ Գրիգորյանը եղել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օգնականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով