Ներքին 11 ամիս առաջ - 15:30 11-11-2025

«Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է. հանցանք չի հայտնաբերվել

Տիեզերք ուղարկված հայկական առաջին «Արմսաթ-1» արբանյակի և ընդունիչ կայանի ձեռք բերման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2024 թվականի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Դատախազությունից հայտնել էին, որ գործն առնչվում է ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Քրեական վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ Դատախազությունից չէին հայտնել։

Հայաստանի «Արմսաթ-1» արբանյակը տիեզերք էր ուղարկվել 2022 թվականի մայիսին։ Դա տեղի էր ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: 2025 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ։

Նախարարը նշել էր, որ 3.5 տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ: «Արմսաթ-1» արբանյակի առաքելության առանցքային հաջորդ ձեռքբերումն այն է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռվել վերապատրաստել մասնագետների և ձևավորել մասնագիտական խմբի այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել հաջորդող ծրագրերի նախագծումը, իրականացումը, արբանյակի կառավարումը, տվյալների ստացումն ու մշակումը:

Մխիթար Հայրապետյանը հավելել էր, որ «Արմսաթ-1»-ի առաքելության ընթացքում ստացված փորձը և ձեռք բերված տվյալներն արդեն իսկ օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով