Սպորտ 3 տարի առաջ - 16:30 31-10-2022

Բռնցքամարտ․ Հայաստանի հավաքականը «Արծաթե գոտի» մրցաշարում 9 մեդալ է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» անվանումը կրող մրցաշարն ավարտեց փայլուն արդյունքով։

Եվրոպայի փոխչեմպիոններ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում գեղեցիկ ոճով հաղթեցին ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձան չեմպիոն։

Ոսկե մեդալի արժանացավ նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտի։ Վնասվածք ուներ նաև մեր 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին բժիշկները թույլ չտվեցին մասնակցել եզրափակիչ մենամարտին և մեր մարզիկն արժանացավ արծաթե պարգևի։ 2-րդ տեղ գրավեց նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

Եվս 4 հայ մարզիկ` 51 կգ քաշայի Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արժանացան բրոնզե պարգևի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»